Հայաստանի Հանրապետության
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ / Ընդունելության կարգ

ՀՐԱՄԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
ք. Երևան

              N   2350 – Լ                                                                           «01»  դեկտեմբեր  2011թ.


 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆՆԱԽԱՐԱՐԻ ՄՈՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

              Հիմք ընդունելով «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վաչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը  և ՀՀ Կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի դ/ ենթակետը. 


ՀՐԱՄԱՅՈՒՄ  ԵՄ `

1. Հաստատել ՀՀ առողջապահության նախարարի մոտ քաղաքացիների ընդունելության և դրա արդյունքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերահսկման կարգը` համաձայն Հավելված 1-ի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի մոտ քաղաքացիների ընդունելության գրանցման, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի մոտ քաղաքացիների ընդունելության և հանձնարարականի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի մոտ քաղաքացիների ընդունելության գրավոր ծանուցման  թերթիկի  և ՀՀ առողջապահության նախարարի մոտ քաղաքացիների ընդունելության վերաբերյալ տեղեկատվության մասին հայտարարության ձևերը`  համաձայն Հավելված 2-ի:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լ.Բաբախանյանին`
      ա. կազմակերպել շաբաթվա ընթացքում նախարարի մոտ ընդունելության համար  տեղեկատվական կենտրոն դիմած քաղաքացիների Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի մոտ ընդունելության հերթագրում` երկուշաբթիից ուրբաթ, բացառությամբ երեքշաբթի և ոչ աշխատանքային օրերի, ժամը 10.00-16.00` համաձայն սույն հրամանի 1-ին կետով  հաստատված կարգի.
    բ. ապահովել ՀՀ առողջապահության նախարարի մոտ քաղաքացիների ընդունելության վերաբերյալ տեղեկատվության մասին հայտարարության տեղադրումը (փակցնելը) ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվական կենտրոնում և ապահովել սույն հրամանի զետեղումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄՈՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2008 թվականի հուլիսի 23-ի N1009-Լ հրամանը:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը ստանձնում եմ ինքս: 
                                                                                                                   Հ.  ՔՈՒՇԿՅԱՆ

ԿԱՐԳ

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄՈՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
 ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՐՎԱԾ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի մոտ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի օրերին` ժամը 16:00-ին 
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հանձնարարությամբ քաղաքացիների ընդունելությունը կարող է անցկացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալներից որևէ մեկը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի մոտ քաղաքացիների ընդունելությանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի (այսուհետ` աշխատակազմ) առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչության պետը, աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետը, աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետը, աշխատակազմի դեղորայքային քաղաքականության բաժնի պետը, աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետը և  աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցը (ընդունելության ընթացքը արձանագրելու համար):
  4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի մոտ ընդունելության համար քաղաքացիները կարող են գրանցվել շաբաթվա ընթացքում’ երկուշաբթիից ուրբաթ, բացառությամբ երեքշաբթի և ոչ աշխատանքային օրերի, ժամը 10.00-16.00, ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվական կենտրոն (այսուհետ` տեղեկատվական կենտրոն) ներկայացնելով ընդունելության խնդրին առնչվող փաստաթղթեր (առկայության դեպքում), լրացնել ընդունելության գրանցման թերթիկը, որը կտրամադրվի տեղեկատվական կենտրոնի աշխատակցի կողմից, որից հետո անմիջապես քաղաքացին ստանում է ընդունելության գրավոր ծանուցման թերթիկ: Տեղեկատվական կենտրոնի աշխատակիցը յուրաքանչյուր օրվա 16.30-ին լրացված տեղեկատվական թերթիկները և կից փաստաթղթերը ներկայացնում է  առողջապահության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին: 
    5. Յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի օրը, ժամը 10.00-11.00, ընդունելության համար գրանցված քաղաքացիների ցանկը և նրանց խնդիրների համառոտ նկարագրի մասին ամփոփ տեղեկատվությունը նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը ներկայացնում է համապատասխան ստորաբաժանումներին:
    6. Քաղաքացիների ընդունելության ընթացքում նախարարի կողմից արված հանձնարարականները գրանցվում են ընդունելության թերթիկում, որը կցվում է քաղաքացու գործին առնչվող փաստաթղթերի ընդհանուր փաթեթին (առկայության դեպքում) և համապատասխան ստորաբաժանումը իրականացնում  է աշխատանքները նախարարի հանձնարարականի համաձայն: 
7. Քաղաքացիների ընդունելության ընթացքը գրավոր արձանագրվում է աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակցի կողմից և ըմդունելությունից հետո ներկայացվում աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետին:
8. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված հանձնարարականի կատարման համար սահմանվում է մեկշաբաթյա ժամկետ, մինչև նախարարի հաջորդ ընդունելության օրը, երբ մինչև քաղաքացիների ընդունելությունը պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը նախարարին զեկուցում է հանձնարարականի կատարման ընթացքի և արդյունքների մասին: 
9. Քաղաքացիների ընդունելության թերթիկի վերադարձման կտրոնը, առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում, լրացվում է հանձնարարականի կատարման համար  պատասխանատու ստորաբաժանման կողմից և նույն օրը տրամադրվում է նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնին:
  10.Քաղաքացին իրազեկվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի փետրվարի 5-ի N 02-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ներքին գործավարության կարգի» համաձայն:



Տեղեկատու հեռ.` (+374 10) 54-40-27, (+374 10) 54-40-28