Հայաստանի Հանրապետության
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՈՒ ՀԱՐԹԱԿ / Կոչումով բժիշկ նախագիծ / «Կոչումով բժիշկ». Զոհրաբյաններ

Զոհրաբյանների ընտանիքում նույնպես բժիշկի մասնագիտությունը փոխանցվել է սերնդեսերունդ:
Զոհրաբյանների բժշկական առաջին ճյուղի ներկայացուցիչը Գևորգ Զոհրաբյանն է: Ընդամենը մեկ տարվա աշխատանքի արդյունքում նրան հաջողվում է ձեռք բերել հմուտ բժիշկի հեղինակություն: Որպես քիթ-կոկորդ-ականջաբան հրավիրվելով աշխատանքի Երևանի 2-րդ հիվանդանոցում, նա դառնում է մեր երկրի լարինգիոլոգիայի հիմնադիրներից մեկը: Այնուհետև բժիշկին վստահում են արդեն 3-րդ հիվանդանոցի իր իսկ հիմնադրած քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի վարիչի պաշտոնը, որը նա զբաղեցնում էր մինչև 72 տարեկանը:
Պրակտիկ գործունեությանը զուգահեռ Զոհրաբյանը քայլեր էր անում նաև գիտության մեջ, զբավում գիտական աշխատանքով: Նա հեղինակել է 25 հետազոտություն:

Մասնագիտությամբ բժիշկ է եղել նաև Գևորգ Զոհրաբյանի կինը' Ելենա Ավագյանը: Նրան էր վստահվել մայրաքաղաքի 4-րդ մանկական պոլիկլինիկայի գլխավոր բժիշկի պաշտոնը: Հաջորդիվ նա մասնագիտական գործունեությունը շարունակել է 8-րդ մանկական պոլիկլինիկայում, որը ևս մեծ նվիրվածությամբ ղեկավարել է մինչև 78 տարեկանը: Մասնագիտական կարողություններով աչքի ընկնող բժշկական այս զույգն ունենում է չորս երեխա: Բժշկուհի կնոջ' Ելենա Ավագյանի հետ միասին Գևորգ Զոհրաբյանը դաստիարակել և բժշկի մասնագիտությունը փոխանցել է չորս զավակներից երկուսին: Ավագ որդին' Յուրին, ուրոլոգ է, Հովհաննեսը' մանկական սրտաբան: Եղբայրները բժշկական գիտությունների թեկնածու են, դոցենտ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղի իսկական անդամ: Յուրի Զոհրաբյանը նաև վերոնշյալ կառույցի փոխնախագահն է:

«Բժշկականի չորրորդ կուրս էի տեղափոխվել, երբ հրամանագրվեցի 3-րդ հիվանդանոց որպես ֆելդշեր Հայաստանում նոր բացված ուրոլոգիական բաժանմունք, որը ղեկավարում էր հանրաճանաչ մասնագետ Ավետիք Միդոյանը: Հենց նրա շնորհիվ սիրեցի այս մասնագիտությունը: Այնուհետև գործուղվեցի Կամո»,- հիշում է Յուրի Զոհրաբյանը:

Հինգ շրջանների ուրոլոգիական ծառայությունը ինքնուրույն ղեկավարելը հեշտ աշխատանք չէր, սակայն հենց այդ ժամանակահատվածում նա հմտացավ, ձեռք բերեց գիտելիքների մեծ պաշար: Այդ տարիներին մարզում աշխատելը պատվաբեր էր սկսնակ բժիշկի համար: Յուրի Զոհրաբյանն բուհը ավարտելուց հետո աշխատանքի է անցնում Ախթայի շրջանում:

Հաջորդիվ Զոհրաբյանն աշխատանքի է անցնում մայրաքաղաքի 3-րդ հիվանդանոցում կամ ինչպես ինքն է բնորոշում «իր հայրական օջախում» որպես բժիշկ-օրդինատոր:

Նա մրցույթով ասիստենտ է ընտրվում այն ժամանակվա բժիշկների կատարելագործման ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնում' զուգահեռ տեղափոխվելով նաև 1-ին հիվանդանոց: Թեկնածուական թեզը Յուրի Զոհրաբյանը պաշտպանել է Լենինգրադում, ապա անցել դասախոսական աշխատանքի' ստանալով նաև դոկտորի կոչում:
Այնուհետև անվանի մասնագետը հրավիրվում է բժշկական համալսարան' ստանձնելով ուրոլոգիայի բաժնի վարիչի պարտականությունները: Այդ ամբիոնի բազան «Արմենիա» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան էր, որի ղեկավարումը նույնպես վստահված էր Յուրի Զոհրաբյանին: Հենց այստեղ է ճանաչված ուրոլոգին հաջողվում մեր երկրում ներդրնել աշխարհի առաջատար փորձը, կիրառել նորարարությունները, համագործակցել արտերկրի հեղինակավոր բժշկական կենտրոնների հետ:


Դրանից է ներմիզուկային մասնատման նոր մեթոդը, որ հայ մասնագետներին փոխանցվել է ԱՄՆ-ում բնակվող անվանի ուրոլոգ, բարերար Կարո Դերձակյանից, մասնավորապես' հայրենիք նրա այցելությունների շնորհիվ: Այս մեթոդը կիրառվում է Հայաստանի մի քանի կլինիկաներում բացառում է երկրորդ վիրահատությունը տղամարդու միզապարկի քարերի, ուռուցքների և շականակագեղձի' ադենոմայի ժամանակ: Կլինիկական գործունեությանը զուգահեռ նա աշխատել է նաև գիտահետազոտական ոլորտում: Նա կարողացել է հաջողությամբ համատեղել կլինիկական և գիտահետազոտական գործունեությունը' հեղինակելով ավելի քան 100 գիտական աշխատություն:

Յուրի Զոհրաբյանը բազում բարդ վիրահատություններ է կատարել: Նա երկրորդ կյանք է պարգևել մոտոցիկլի վթարից երիկամը վնասած մի երիտասարդի:

«Իմ հիշողության մեջ վառ է մնացել մի դրվագ, երբ կլինիկա բերեցին 17-ամյա մի պատանու, որի ամորձիները տեղում չէին, այսինքն կյանքի ու մահվան սահմանագծում էր, արյունրը չէր մակարդվոմ: Տղան 80 օր պառկեց, 10 լիտր արյուն ներարկեցին և փրկեցին: Հետագայում մտերմացանք, ես դարձա նրա հարսանիքի քավորը»,- հիշում է բժիշկը:

Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի Հայաստանի մասնաճյուղի փոխնախագահը եռանդուն գործունեության համար արժանացել է ակադեմիայի սահմանած «Գիտության և արվեստի ասպետ» կոչմանը և պարգևատրվել է Գեորգի Հաղթաբերի դիմանկարով արծաթե շքանշանով:

Պատահական չէ, որ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի' 15-րդ տարեկան համագումարն նվիրված էր Յուրի Զոհրաբյանի 75-ամյա հոբելյանին: Գործընկերները նրան բնորոշում են որպես ուրոլոգիայի հիմնադիր, փորձառու մանկավարժ, ականավոր ղեկավար և լավ մարդ: Հենց այս միջոցոռման ընթացքում նրան փոխանցվեց նաև «Ուրոլոգիայի նահապետ» պատվավոր կոչումը:

Բազմաթիվ բարձր պարգևների կողքին «Ուրոլոգիայի կենտրոն» ՓԲԸ-ի գիտապրակտիկ ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Յուրի Զոհրաբյանի հարուստ դարանում առանձնանում է 2013թ. Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հանրապետության տոնի առթիվ իրեն շնորհված «Մխիթար Հերացի» մեդալը:

Յուրի Զոհրաբյանի կինը' Ինա Մարտիրոսյանը, ավագ գիտաշխատող է, աշխատել է արյան փոխներարկման ինստիտուտի իմունոլոգիայի լաբորատորիայում: Նա 28 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում հեղինակել է ավելի քան 100 հոդվածներ:

«Մեզ հաճախ ասում են, որ ես և կինս բժիշկներ ենք: Մենք իրար հասկանում ենք մեկ խոսքից: Այսպես ավելի հետաքրքիր է, քանի որ կարողանում ենք միմյանց արժեքավոր խորհուրդներ տալ»,- նկատում է Յուրի Զոհրաբյանը:

Իննա Մարտիրոսյանը ևս բժշկական վառ ընտանիքի ներկայացուցիչ է: Նրա մայրը' Կամելիա Տեր-Գրիգորյանը ծնվել է 1909 թվականին: Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը: Աշխատել որպես թերապևտ մայրաքաղաքի տարբեր բժշկական հաստատություններում: 20 տարի աշխատել է թերապևտ ՀՍՍՀ առողջապահության նախարարության առնընթեր գլխավոր գործակալությունում: Արժանացել է ՀՍՍՀ վաստակավոր բժշկի կոչման: Կամելիայի հայրը' Արամ Տեր-Գրիգորյանն ավարտել է Մոսկվայի պետական համալսրանի բժշկական ֆակուլտետը: Ուսումն ավարտելուց հետո վերապատրաստման նպատակով մեկնել է Փարիզ: Վերադառնալով Երևան երկար տարիներ աշխատել է որպես բժիշկ' մասնագիտականով տարբեր ոլորտներում: Նա Հայաստանի առաջին բժիշկներից մեկն էր:

Բժիշկների երկրորդ սերնդի վառ ներկայացուցիչ է նաև Հովհաննես Զոհրաբյանը, որ գործունեությունը սկսել է Վանաձորի քաղաքային հիվանդանոցից:
Այստեղ հինգ տարի որպես մանկաբույժ աշխատելուց հետո հրավիրվում է առողջապահության ազգային ինստիտուտ ավագ լաբորանտի պաշտոնում, ապա նշանակվում է մանկաբուժության ամբիոնի ասիստենտ:

Մոսկվայում հաջողությամբ պաշտպանում է թեկնածուական թեզը, ստանում դոցենտի կոչում:
Ամբիոնեի բազան Երևանի Նորք Մարաշ բժշկական կենտրոնն է, որտեղ աշխատելով հանրահայտ սրտաբան Հրայր Հովակիմյանի հետ' տնօրինում է երեխաների սրտի նախավիրահատական և վիրահատական բուժման գործը:

Կենտրոնի բուժանձնակազմի համար միշտ օրակարգային է եղել զարգացումն ապահովելու, եվրոպական չափանիշներից հետ չմնալու ձգտումը: Սրտաբանական կենտրոնում առաջին վիրահատությունը կատարվել է 1994թ. հունիսին: Քսանամյա բժշկական կառույցն այսօր ամենամեծն է Անդրկովկասում: Այստեղ տարեկան հետազոտվում և բուժվում է ավելի քան 14 000 հիվանդ: Կատարվում է ավելի քան 800 վիրահատություններ, իրականցվում ավելի քան 700 ստենտավորում:
Հանրապետության բոլոր սրտաբանների հեր սերտ կապի մեջ գտնվող մասնագետը պարբերաբար կատարում է մարզային այցելություններ' տեղի մասնագետների հետ բնածին սրտային արատ ունեցող երեխաներին հայտնաբերելու, հետազոտելու և անհրաժեշտության դեպքում մայրաքաղաք տեղափոխելու, փորձի արդյունավետ փոխանակում ապահովելու նպատակով:
Հովհաննես Զոհրաբյանը պրակտիկ գործունեությանը զուգահեռ ակտիվ մասնակցում է մասնագիտական միավորումների կողմից նախաձեռնած միջոցառումներին: Նրա հոդվածներն արժանի տեղ են գտնում Երևանի և մարզերի լավագույն հրատարակություններում:
Աշխատելով մանուկների հետ' Հովհաննես Զոհրաբյանը խոստովանում է, որ ամենանուրբ փոքրիկ էակների հայացքում էլ, ինչպես իրենց ծնողների դեպքում, հաճախ բարեհաջող անցած վիրահատությունից, ապաքինման բարդ շրջափուլից հետո կարելի է նկատել շնորհակալության, գնահատանքի անթաքույց զգացում:
Նա մասնագիտության մեջ բարձր է գնահատում բարդ դեպքերում բժիշկների միյմանց օգնելու, հիվանդի վարման պլանը մշակելու, այլ կարևոր հարցերի շուրջ կոլեգիալ մոտեցումը:

Բժիշկ է նաև Հովհաննես Զոհրաբյանի կինը, ով աշխատում է ՀՀ առողջապահության նախարարության «Նորք» ինֆեկցիոն կլինիկայում: Կատարելագործվելով ԱՄՆ-ում, աշխատանքի հրավերներ է ստացել Անգլիայից:

Ընտանիքի բժշկական երրորդ սրենդի վառ ներկայացուցիչներից է Յուրի Զոհրաբյանի որդին' Արամ Զոհրաբյանը:

«Մեր ընտանիքում բոլորը բժիշկներ են: Հորս կողմից ես ներկայացնում եմ ընտանիքի երրորդ, իսկ մորս կողմից չորրորդ բժշկական սերունդը»,- ասում է Արամ Զոհրաբյանը, ով որպես նեղ մասնագիտացում նույնպես ընտրեց ուրոլոգիան:
Առաջին քայլերը Կրտսեր Զոհրաբյանը սկսել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում:

Արամ Զոհրաբյանը 2006թ. Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համլսարանի ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի դասախոս էր, ասիստենտ: 1993թ. աշխատում է «Արմենիա» հանրեպատական բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայում: Այսօր նրա ձեռքով հմտորեն կատարվում են բարդագույն վիրահատություններ: Երկար տարիների փորձ ունեցող մասնագետը վայելում է հիվանդների սերն ու հարգանքը:

Բժշկի ուղին է ընտրել նաև Յուրի Զոհրաբյանի դուստրը' Արուս Զոհրաբյանը:
Բժշկական մայր բուհը գերազանցությամբ ավարտելուց հետո նա մասնագիտական գործունեությունը շարունակում է Միացյալ նահանգներում: Հայ բժշկուհուն հաջողվել է անգամ օվկիանոսից այն կողմ բարձր պահել Զոհրաբյանների բժշկական ընտանիքի պատիվը և մասնագիտանալ գինեկոլոգիայի ոլորտում: Նա նաև ղեկավարում է «Hollywood Presbyterian» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքը:

Հովհաննես Զոհրաբյանի երկու որդիներից Ալբերտը' նույնպես բժիշկ է դարձել: 1998-2005թթ. սովորել և ավարտել է ԵՊԲՀ, 2005-2008թթ. անցել է կլինիկական օրդինատւրա «Սրտաբանութուն» մասնագիտությամբ, 2008-2010թթ. ծառայել է ք.Սիսիանի Զինվորական Հոսպիտալում ՝ ախտորոշման բաժանմունքի պետ, 2010-2012թթ. աշխատել է «Զեյթունի Սիրտ-Անոթ» ԲԿ-ում' ինտերվենցիոն սրտաբան, 2012թ-ի ապրիլից առ այսօր ինվազիվ սրտաբան է Երևանի «Քանկոր» սիրտ-անոթային բժշկական կենտրոնում: Երիտասարդ մասնագետի ձեռքերով վիրահատվել են բազում փոքրիկների սրտներ:

Յուրի Զոհրաբյանի մյուս եղբոր' Լեոնիդի որդին Կարենը և իր կինը Տաթևիկը նույնպես համալրեցից բժշկական այս մեծ ընտանիքի շարքերը, երկուսն էլ մասնագիտացել են սրտաբանության ոլորտում: Կարենն աշխատում է «Նորք Մարաշ» սրտաբանանական, իսկ Տաթևիկը' «Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնում:

«Մեզ ոչ ոք չի ստիպել, սակայն մանուկ հասակից տեսնելով մասնագիտության շուրջ քննարկումները, ընտանիքի անդամների վերաբերմունքը այս մասնագիտությանը, նրանց դիմացինին օգնելու մշտական մեծ ձգտումը, մենք նույնպես որոշեցինք բժիշկ դառնալ»,- իր և եղբոր անունից ասում է Կարեն Զոհրաբյանը:
Նրա խոսքով' բժիշկ դառնալու ուղին որքան դժվար էր, նույնքան և պատասխանատու: Կայացման ճանապարհին շատ խնդիրների հաղթահարման գործում օգնության է են եկել ընտանիքի ավագ ադամների արժեքավոր խորհուրդները, բարդ դեպքերը նրանց հետ քննարկելու հնարավորությունը:

Չորս եղբայր ենք, և չորսիս տանն էլ բժիշկ կա»,- ամփոփելով զրույցը կատակում է Յուրի Զոհրաբյանը: Զոհրաբյանների ընտանիքում առաջիկայում նախատեսվում է նաև բժշկական ևս մեկ սերնդի ավելացում: Յուրի Զոհրաբյան կրտսերը' Արամ Զոհրաբյանի 12-ամյա որդին, բժիշկ դառնալու հարցում հաստատակամ է:

Տեսանյութ