Հայաստանի Հանրապետության
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՂՈՒՄՆԵՐ / Մանկական բարեգործական կազմակերպություններ

 «Նվիրիր Կյանք» արյան քաղցկեղով և ծանր հիվանդություններով երեխաներին օգնության Բարեգործական Հիմնադրամը գործում է 2009 թվականից (հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարը` Վերժինե Ոսկանյան): Հիմնադրամի աշխատակազմը հետևյալն է` Վերժինե Ոսկանյան, Ելենա Աղայան, Նունե Ավանեսյան, ովքեր Հիմնադրամի միջոցներից օգտվում են միայն աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից:

Հիմնադրամն իրականացնում է ֆիզիկական անձանց դրամական օգնության տրամադրման ծրագրեր` դեղորայքի և բուժման համար անհրաժեշտ ծախսերը հոգալու համար:

2011թ-ի ֆինանսական միջոցները գոյացել են անհատ բարերարների և տարբեր նվիրատուների հանգանակություններից` 64298.0 հազար դրամ և այդ ֆինանսական միջոցներից 2011թ. ֆինանսական տարում օգտագործվել է ընդհանուր 44,434.0 հազ. դրամ,որը ամբողջությամբ ուղղվել է կանոնադրական նպատակներին: Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձ է հանդիսանում ՙԼոնդոն Բիզնես Գրուպ՚ ՀՁ ՍՊԸ:

Միայն 2012թ. կտրվածքով հիմնադրամն օգնել է 132 հայ մանուկների և նրանց համար տրամադրվել է 278.763.152 դրամ: 

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը: 

Հիմնադրամի էքսպերտային խորհրդի անդամներն են`

Սամվել Դանիելյան- «Մուրացան» հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավար

Գրիգոր Բադալյան -«Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» մանկական բաժնի վարիչ

Սմբատ Դաղբաշյան- «Արյունաբանության ազգային կենտրոնի» տնօրեն

Հեռ.` +37410 500 776 

Էլ. փոստ` nvirir.kyanq@gmail.cominfo@nvirir-kyanq.am

Կայքի հասցե` nvirir-kyanq.am

Հասցե` Պարոնյան 21,

 

 «ՕԳՆԵՄ» հիմնադրամը ստեղծվել է 2008 թվականին կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի նախաձեռնությամբ: Հիմնադրամիկանոնադրական նպատակներն են լեյկոզով հիվանդ երեխաների բուժմանն օժանդակելը, լեյկոզ հիվանդության լուսաբանելը,լեյկոզով հիվանդ երեխաների բուժման վերաբերյալ զեկույցների պատրաստելը և հրապարակելը, լեյկոզով հիվանդ երեխաներիվիճակագրության վարելը, հանգանակությունների հավաքման միջոցառումների անցկացնելը, ինչպես նաև համագործակցելըօտարերկրյա նմանատիպ կազմակերպությունների հետ:

Իր գործունեության ընթացքում «ՕԳՆԵՄ» հիմնադրամը կազմակերպել և իրականացրել է բարեգործական միջոցառումներ իր շահառու երեխաների համար և նրանց մասնակցությամբ, հիվանդանոցներում և դրանցից դուրս: 2011 թ-ից հիմնադրամն իրականացնում է ամենամյա «ամառային վերականգնողական ճամբար լեյկոզի դեմ պայքարն ավարտած երեխաների համար» բարեգործական ծրագիրը:

Այս տարիների ընթացքում հիմնադրամից շարունակական դրամական օգնություններ ստացել են 100-ից ավելի երեխաներ:

Հիմնադրամի բարեգործական ծրագրերի և նրա շահառուների մասին մանրամասն ինֆորմացիա կարող եք գտնել www.ognem.am կայքում:

Հեռ.` (+374 99) 52 45 90, Բջջ.(+374 91) 40 82 36

Էլ. փոստ` ognemfund@gmail.com


 «ԷԽՈ» Հասարակական Կազմակերպությունն իր օժանդակության տակ գտնվող հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաներին պարբերաբար տրամադրում է դեղորայք, սայլակներ և քայլակներ` ըստ հիվանդի կողմից ներկայացված հատուկ փաստաթղթերի:

«ԷԽՈ» աջակցման կենտրոնը 2010թ.-ից իրականացնում է «Առողջ մանկություն» ծրագիրը, որը ուղղված է օնկոլոգիական հիվանդություններով (լեյկոզ) տառապող երեխաների աջակցմանը: Ձեռք է բերվում դեղորայք` քիմիոթերապիայի կուրսը լիարժեք ստանալու համար, ինչպես նաև հարակից դեղորայք` ընդհանուր բուժման համար: 

Հեռ`. +374 (060) 48-94-54, 

Էլ. փոստ` info@ekho.am

Կայքի հասցե` www.ekho.io.ua

Արյունաբանության և Ուռուցքաբանության Հայկական ասոցիացիան (ԱՈՒՀԱ) հիմնադրվել է 2012թ. սեպտեմբերին ք. Երևանում:

Նպատակը՝ արյունաբանության և ուռուցքաբանության, ինչպես նաև բժշկության և գիտության հարակից ճյուղերի զարգացումը Հայաստանում:

Ասոցիացիայի անդամներ են բժիշկներ, բուժքույրեր, գիտնականներ, հոգեբաններ, հանրային առողջության մասնագետներ, քաղցկեղ վերապրածներ և այլոք՝ Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից:

ԱՈՒՀԱ  նախագահն է բ.գ.թ, դոց. Սամվել Հովհաննեսի Դանիելյանը, ով նաև հանդիսանում է ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոնի վարիչը և «Մուրացան» ՀՀ Քիմիաթերապիայի Կլինիկայի ղեկավարը:

Ասոցիացիան ունի նաև Պատվավոր Խորհուրդ, որի անդամներն են աշխարհահռչակ մասնագետներ տարբեր երկրներից: 

2013թ.-ից գործում է նաև ասոցիացիայի անգլիալեզու պարբերականը՝ Արյան և Քաղցկեղի Գաղտնիքները /Blood and Cancer Secrets Journal/.

Ասոցիացիայի կողմից իրականացել և իրականացվում են տարատեսակ ծրագրեր, միջոցառումներ,  

Արյունաբանության և Ուռուցքաբանության Հայկական Ասոցիացիայի և Մուրացան Համալսարանական Հիվադանոցի Քիմիաթերապիայի Կլինիկայի համատեղ ջանքերով, Քիմիաթերապիայի կլինիկան այժմ հանդիսանում է Եվրոպայի Լեյկեմիաների Միության Լիիրավ անդամը /միակը մեր տարածաշրջանում/, Մանկական Ուռուցքաբանության Արևելքի և Միջերկրածովյան Խմբի Հիմնադիր անդամ /միակը տարածաշրջանում/, Միելոդիսպլաստիկ Սինդրոմների Միջազգային Հիմնադրամի կողմից ճանաչվել է Գերազանցության Կենտրոն /միակը տարածաշրջանում/, 2013 թվականից Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ առաջին անգամ Հայաստանում իրականացվում է թալասեմիայով բոլոր հիվանդներին երկաթի խելատոր «Դեֆերիպրոն» դեղամիջոցի անվճար տրամադրումը:

Հասցե`  ք. Երևան, Մուրացան 114 

Հեռ.` (+374 60) 62 15 36

Կայքի հասցե` hematology-oncology.org 

Էլ. փոստ` oncohematology@yahoo.com


 «Երազ» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2010 թ. ապրիլին Երևանում բժիշկ-էնդոկրինոլոգ Անժելա Պետրոսյանի և Տիգրան Հարությունյանի նախաձեռնությամբ: Բարեգործական հիմնադրամն իր ստեղծման առաջին իսկ օրից ծավալել է ակտիվ մարդասիրական և բարեգործական գործունեություն: Հիմնադրամն այժմ իրականացնում է «Շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին, կարիքավոր ընտանիքների վատառողջ երեխաներին բժշկական և հոգեբանական օգնության, բուժման նպատակով ֆինանսական միջոցների տրամադրման» ծրագիրը:

Հիմնադրամի նպատակն է կազմակերպել և սատարել այնպիսի ծրագրերի իրագործմանը, որոնք ուղղված են նպաստելու առողջապահության, սոցիալապես խոցելի խմբերի ներկա վիճակի բարելավմանը, նրանց անհրաժեշտ օգնության ցուցաբերմանը, աջակցության տրամադրմանը, նրանց կենսախնդիրների լուծման աջակցմանը: 

Հասցե` ՀՀ, ք. Երևան 0021, Ադոնցի 8 

Հեռ.` +374 10 287 636

Էլ. փոստ` info@yerazfund.am 

Կայքի հասցե` www.yerazfund.am

www.facebook.com/yerazfund


«Հավատ» վատ լսող երեխաների մայրերի  հասարակական կազմակերպությունը  սկսել է  գործունեությունը 1996 թվականից:

Հասարակական կազմակերպության նպատակն է հայտնաբերել խուլ և վատ լսող երեխաներին,  լիարժեք ինտեգրել նրանց հասարակություն, ապահովել որակյալ լսողական սարքերով: Կազմակերպությունը զբաղվում է նաև բանավոր խոսքի զարգացման, ինչպես նաև հանրակրթական դպրոցին պատրաստելու գործառույթով: 

Շուրջ երկու տասնամյակի ընթացքում «Հավատ»-ը  բազմաթիվ ծրագրեր է իրականացրել` ակտիվ համագործակցելով  այլ հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ: Կառույցի նախագահն է Թամարա Մանուկյանը: 

Հեռ.` +374-10 231953

Էլ. փոստ`  surdoam@yahoo.com

Կայքի հասցե` www.havat.am

Հասցե` Երևան 0014, Շիրվանզադե 14

www.facebook.com